Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Կարապետյան 1
A A
Քաղաքականություն

«Մեր ձեւով» շարժման անդամները նույնպես կլինեն դատարանի բակում՝ ի աջակցություն Կարապետյանի

«Մեր ձևով» շարժման անդամները սոցիալական ցանցերում տեսաուղերձներով հայտարարում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, լինելու են դատարանի մոտ՝ աջակցելու արդեն հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

Նրանց մեջ Գառնիկ Դավթյանը, Արեգա Հովսեփյանը և Ալիկ Ալեքսանյանը պնդում են, որ Կարապետյանը ապօրինի է կալանավորված և կոչ են անում միանալ ակցիային։

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ից դատարանը կքննի Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը։