A
A
Սամվել Կարապետյանի փաստաբանները հրատապ ասուլիս են հրավիրել. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք գործարար Սամվել Կարապետյանի քննիչին ուղիղ հարցնելու ենք՝ որտեղից իրենց Վճռաբեկի դատարանի որոշումը, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։
«Մենք քննիչի միջնորդության նյութերը ստանալուց հետո վերջում տեսանք, որ կա Վճռաբեկի որոշում, այսինքն մենք հավասար կողմեր ենք, մենք չենք ստացել, իրենք որտեղի՞ց ունեն այդ որոշումը»,– ասաց Արամ Վարդեւանյանը։
Նա նշեց՝ հնարավոր չէր պատկերացնել այսքան արագ որոշման կայացում, պետք է դիմենք Գինեսի ռեկորդների գրքին։
«Նոյեմբերի 13-ին վճռաբեկ դատարանը հրապարակում է որոշում ստվերային արդարադատության պայմաններում, որովհետև այդ որոշման հրապարակման մասին չենք իմացել մենք, չեք իմացել դուք, բայց գիտեր քննիչը»։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հրապարակային բանավեճի է հրավիրել Վճռաբեկ դատարանի դատավորներին, որոնք որոշում էին կայացրել՝ որոնք հետաքննությանը հաճո որոշում են կայացրել։
Ֆերոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դատավորներին առաջարկեց տեսախցիկների առջև հիմնավորել, թե որքանով են անաչառ և օբյեկտիվ որոշում կայացրել, և արդյոք այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: