Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

2018-ից ի վեր պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

 2023, 2024, 2025 և արդեն 2026 թվականներին կատարված  և կատարվելիք ծախսերն աննախադեպ են, ԱԺ ում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, զինծառայողների ատեստավորման ծրագիրն է:
 
Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հզ դրամ հավելյալ աշխատավարձ։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65 %-անոց ատեստավորում: Սա էական բարելավում է, և կարծում եմ՝ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի, նրանց կյանքի որակի վրա»,- ասել է նա։