Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկլավների փոխանակմում այս փուլում չի կարող լինել, քանի դեռ անկլավները սահմանազատված չեն.Խանդանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հետ անկլավների հարցում փոխանակման հնարավորության շուրջ հնչող հայտարարությունները՝ նշելով, որ փոխանակման թեման այս փուլում օրակարգում լինել չի կարող։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում Խանդանյանը նշեց, որ անկլավների հարցը բազմիցս քննարկված է և պետք է լուծվի բացառապես սահմանազատման գործընթացի շրջանակում։  

«Կա այդպիսի հարց, և այն պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այսինքն՝ այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Փոխանակման հարցն այս փուլում չի կարող դիտարկվել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն։ Թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ, քանի որ սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի, և այն ունի իր տրամաբանությունը»,-նշեց պատգամավորը։