Բացել լրահոսը Փակել լրահոսը
shoygun-ev-grigoryany-qnnarkel-n342296-1
A A
Քաղաքականություն

Շոյգուն և Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը։

«Պարբերաբար մտքեր փոխանակելը կարևոր է։ Այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում մասնավորաբար, մեր մշտական ուշադրության կարիքն ունի», - հայտարարել է Շոյգուն։

Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում խոստացել է «մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում տիրող կացության մասին»։

Հայաստանի ԱԽ քարտուղարը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով։