A
A
Դադարեցրե՛ք , Ծիծեռնակաբերդում շինաշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն․ Անդրեասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԾիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը կավարտվեն։
Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն էլ մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության տարելիցի օր) ավարտին չեն հասցվի։