Բացել լրահոսը Փակել լրահոսը
573611476_1146600904280219_913073894299175497_n
A A
Սպորտ

Ծանրամարտիկ Աննա Ամրոյանը՝ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկեց 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրեց 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է:

Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Գլխավոր մարզիչ ՝ Արտաշես Ներսիսյան
Երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան
Անձնական մարզիչ ՝ Քրիստինե Պետրոսյան