Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-10-30_14-31-06
A A
Պաշտոնական

Միրզոյանը և Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
 
Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն  լրագրության զարգացումը: