Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Նոր ֆլամանդական դաշինք» խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։