Բացել լրահոսը Փակել լրահոսը
571375807_1143387571268219_2116778289479281981_n
A A
Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ ոսկե մեդալի: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 112 կգ, 116 կգ, 123 կգ: Այս ձևում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է: