Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ էլ ուզում արձագանքել էդ խայտառակությանը. Սարգսյան (տեսանյութ)

-Պարո՛ն նախագահ, հիմա, որ Դավիթ Համբարձումյանին արդեն կալանավորեցին, ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը: Հնարավո՞ր է, որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք: Ձեր քայլերի մասին:
 
-Ոչ, որովհետև Դավիթ Համբարձումյանի մասով դեռևս դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն՝ իմփիչմենթի գործով վարչապետի թեկնածուն:
 
-Պարո՛ն Սարգսյան, Դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառո՞վ կալանավորեցին, քաղաքական պատճառներո՞վ:
 
-Ոչ միայն այդ գործընթացի. իր դիրքորոշման պատճառով: Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել,  տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է: Դեռևս ինձ պատասխան չեն տվել՝ կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա: 
 
-Պարո՛ն Սարգսյան, մի քիչ կպատմե՞ք Ձեր պլանների մասին` օրինակ, դաշինքներ. ի՞նչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տուն ուղարկեք: Ի՞նչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ի՞նչ պլաններ կան:
 
-Մենք այլ պլան չունենք, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը: Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն՝ մենք դրանք հաճույքով կլսենք:
 
-Պարո՛ն Սարգսյան, կարծես երկրի վիճակը գնալով վատանում է, նաև եկեղեցու դեմ քայլեր, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այս ամենում Դուք, երբ որ մենակ եք մնում, մեղավորության զգացում ունենո՞ւմ եք: 
 
-Եթե նույնիսկ, այ, այս փոքր խմբում մեկը կա, որ կասի, թե երբեք ինքը մեղավոր չի եղել, ասեք։
 
-Պարո՛ն նախագահ, այս գործով Ձեզ արդարացրած դատավորի հանդեպ կարգապահական վարույթ հարուցվեց, և նա հեռացվեց դատական համակարգից: Մտավախություն չունե՞ք, որ եթե Ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն, նույն ճակատագրին կարժանանան: 
 
-Բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել: Դատավորներն իրենք են որոշում արդարադատությո՞ւն ապահովել, թե՞անձնական անվտանգություն:
 
-Հովհաննավանքի իրադարձություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
 
-Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքել: