Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Քոչարյանի շտաբի պետի տեղակալն ասաց, որ պետք է հեռանամ, որովհետև օգնում եմ Դեմիրճյանին․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ի գործով ինձ ընդամենը մեկ անգամ են հրավիրել ԱԱԾ»,- Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցի առիթով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով կազմակերպիչների մասով անջատված գործի վերաբացմանը։
 
Հիշեցնենք, որ հիմնական գործից անջատված մասը՝ կազմակերպիչների հատվածը, հեղափոխությունից հետո վերաբացվեց։ Աշոտ Սարգսյանը, սակայն, այդքան էլ գոհ չէ նոր քննության ընթացքից։ Ասում է՝ տպավորություն ունի, որ չկա պատշաճ վերահսկողություն։
 
Նա գտնում է, որ գործը վերաբացելուց հետո ոչ թե պետք է նորից տուժողներին հարցաքննել, այլ՝ գործով անցնող մարդկանց։ Ընդհուպ մինչև նորից և հանգամանալից հարցաքննեին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, քանի որ նախորդ հարցաքննությունները շատ կարճ են տևել։
 
«Եթե քննություն անեն, կհասկանան, թե ԱԺ-ում զենքերը որտեղ կարող էին լինել։ Գտեք, թե ով է ցուցմունք տվել, թե ով հոկտեմբերի 20-ից մինչև 30-ը չէր կարող լինել ԱԺ-ում, կամ՝ Նաիրի Հունանյանի ձեռքի կարմիր թղթապանակն ինչպես հայտնվեց ԱԺ նիստերի դահլիճի հանգստյան սենյակում։ Եվ ոչ թե վերևից սկսեք, այլ՝ մանրուքներից, կամ վերլուծելով ամեն մանրուք՝ հասեք պատասխանին»,- ասում է Աշոտ Սարգսյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։