Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի պայմանը մեզ համար մերժելի է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանը պատրաստ է օր առաջ խորհրդակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ, սակայն չի ընդունում ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանը:

Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս  մասին վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել: Հենց այս պահին ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը: Իհարկե, գիտենք նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունն ու պայմանը սրա հետ կապված: Մենք այդ պայմանը չենք ընդունում: Իրենք հայտնում են այդ մասին և հրապարակային, և հանդիպումների ընթացքում: Մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում և այդ պայմանը չենք ընդունում: Հուսով եմ, որ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը՝ ստորագրումը, հետագայում վավերացումը, ևս կանենք»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ բաղադրիչներ, հարցեր, աշխատանքի ուղղություններ՝ սկսած սահմանազատումից, վերջացրած հումանիտար հարցերով, գերիներով: Աշխատանք շատ կա՝ նաև անկախ բուն ստորագրումից: