Երևանում բացվեց Tashir Arena-ն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ Tashir Arena-ի հանդիսավոր բացումը։ Նոր մշակութային և ժամանցային համալիրը կառուցվել է միջազգային չափանիշներով և դառնալու է Հայաստանի մշակութային կյանքի կենտրոններից մեկը։
Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ ETERNIA շոուի պրեմիերան, որը ներկայացվեց ավելի քան հարյուր արտիստների մասնակցությամբ։ Ներկայացումը համատեղում է կրկեսային արվեստը, թատրոնը և մուլտիմեդիա տեխնոլոգիաները՝ օգտագործելով նոր բեմի ամբողջ տեխնիկական հնարավորությունները։
Տաթևիկ Կարապետյանը, բացելով Արենայի դռները, ընդգծեց․ «Սա ոչ թե պարզապես նոր հարթակ է, այլ վայր, որտեղ միաձուլվում են արվեստը, ներշնչանքը և սերը մեր երկրի հանդեպ»։ Նա շնորհակալություն հայտնեց իր հորը՝ Սամվել Կարապետյանին, նախագծի իրականացմանն աջակցելու համար։
Բացմանը նախորդել էր բարեգործական ցուցադրություն՝ Արցախից տեղահանված ընտանիքների, բազմազավակների և սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։
ETERNIA շոուն հասանելի կլինի բոլոր հանդիսատեսների համար հոկտեմբերի 25-ից՝ շաբաթական երեք անգամ։