Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԿԿ կոմունիստական կուսակցություն
A A
Քաղաքականություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Գյումրու քաղաքապետարանում ծավալվող դեպքերի վերաբերյալ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։

Այն կառավարությունը որն իրեն հռչակել էր <<ժողովրդավարության բաստիոն>> այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:

Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները ինչպես տեսնում ենք նույնպես լսել են այդ հայտարարությունը։.