Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով. Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի (տեսանյութ)

Մոտ 11 ժամ տեւեց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, 30 օրով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ 

Դատական նիստի ավարտից հետո լրագրողներիմ այդ մասին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։