A
A
Վաղը 18.00–ին դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 14-ին ժամը՝ 18:00-ին, Թբիլիսյան 5 հասցեում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այս մասին քիչ առաջ հայտնել է «Մեր ձեւով» շարժման անդամներից Ալիկ Ալեքսանյանը։
«Ես գնալու եմ իմ աջակցությունը հայտնելու, եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեցին, շաբաթվա վերջում ունենալու ենք մեծ հանրահավաք»,– գրել է նա։
Նշենք, որ իրավապահները պատրաստվում են երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։