«Էրեբունի-Երևան 2807» — ուր գնալ, ինչ չկորցնել տոնական այսօրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի մայրաքաղաքը նշում է իր 2807-ամյակը, և հոկտեմբերի 12-ին Երևանը ամբողջությամբ վերածվելու է մեծ տոնական հարթակի՝ երաժշտությամբ, համերգներով, խաղերով ու համտեսներով լի։ Ահա ամբողջական ուղեցույց, որպեսզի կողմնորոշվեք, որտեղ ինչ է տեղի ունենալու։
🎠 Մանկական գոտի՝ Կարապի լճի տարածքում
🕛 Ժամը 12:00-18:00
Կարապի լճի շրջակայքը կդառնա փոքրիկների ամենասիրված վայրերից մեկը։ Այստեղ երեխաներին սպասվում են խաղեր, անիմատորներ, մանկական համերգ և օրվա գլխավոր անակնկալը՝ հատուկ այս օրվա համար պատրաստված զվարճալի մյուզիքլ-շոու։
⚽ Սպորտային գոտի՝ Սախարովի հրապարակում
🕛 Ժամը 12:00-18:00
Սպորտի սիրահարների համար այստեղ կանցկացվեն մրցույթներ՝ փողոցային ֆուտբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ դարթս, սեղանի թենիս, ռաունդ-նեթ և այլ խաղեր։ Գնա ու փորձիր ուժերդ։
🍷 Գինու փառատոն՝ Հյուսիսային պողոտայում
🕛 Ժամը 12:00-23:00
Ավանդական գինու փառատոնը կրկին վերադառնում է։ Այստեղ կարող եք համտեսել հայկական գինիներ, փորձել տեղական խոհանոցը և պարզապես վայելել երաժշտությունը ու հաճելի մթնոլորտը։
🎻 Դասական համերգ՝ Ազատության հրապարակում
🕔 Ժամը 17:00-20:30
Դասական երաժշտության սիրահարներին սպասվում է բարձրակարգ համերգ Ազատության հրապարակում՝ հանրահայտ կատարողների մասնակցությամբ։
🎷 Ջազային համերգ՝ Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ)
🕛 Ժամը 12:00-21:00
Կասկադի տարածքում կհնչի ջազ, իսկ Գաֆէսճյանի պարտեզը կվերածվի բացօթյա ջազային փառատոնի վայրի։
🎸 Ռոք համերգ՝ Դիանա Աբգարի զբոսայգում
🕐 Ժամը 13:00-22:00
Ուժեղ ռիթմերի սիրահարների համար՝ կենդանի ռոք համերգ, որտեղ հանդես կգան հայտնի խմբեր։
🎤 Էստրադային համերգ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
🕐 Ժամը 13:00-17:00
Ազնավուրի հրապարակում կհնչեն ամենասիրելի հայկական երգերը՝ հանրահայտ կատարողների մասնակցությամբ։
🎆 Հիմնական տոնակատարություն՝ Հանրապետության հրապարակում
🕘 Ժամը 21:00
Օրվա գագաթնակետը կլինի մեծ եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում՝ հետո՝ շքեղ հրավառությամբ։
🎙 Այս տարվա գլխավոր անակնկալներից է սիրելի երգիչ Թաթա Սիմոնյանի ելույթը