Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Դիջիթեք 2025» միջազգային տեխնոլոգիական էքսպոյին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Դիջիթեք 2025» միջազգային տեխնոլոգիական էքսպոյին։ Նախագահը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել էքսպոյում ներկայացված հայկական և միջազգային ստարտափերին, նորարարական լուծումներին և բարձր տեխնոլոգիական ոլորտի վերջին ձեռքբերումներին։
«Դիջիթեք 2025»-ը, որն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է։ Այս տարի այն մեկ հարկի տակ է համախմբել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ միավորելով գաղափարներ, փորձառություն և տեխնոլոգիական նորարարություններ։
Էքսպոյին ներկայացված էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր պետական և մասնավոր ընկերություններ ու կազմակերպություններ։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության շարունակականությունն ու ընդգծել, որ նման հարթակները կարևոր դեր են խաղում նորարար միտքն ու բիզնեսը միավորելու, տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու և Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու գործում։