Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Երջանիկ հասարակության» խոստումը նոր պարտքերո՞վ, թե՞ հարկերի բարձրացմամբ․Ա․ Ֆարսյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն, որը շուտով կընդունվի նաև խորհրդարանում։ Ինչպե՞ս պետք է հասկանալ «երջանիկ և դիմակայուն հասարակություն» ձևակերպումը, արդյո՞ք 5,4 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում փակել բյուջեի պակասուրդը։ Այս և այլ հարցերին «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանել է տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման տնտեսական խմբի համակարգող Աշոտ Ֆարսյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ 2026-ի բյուջեն նախընտրական տրամաբանության մեջ է․ «Քանի որ ընտրական տարի է լինելու, ընտրություններից հետո կբարձրացնեն հարկման բազան», — նշեց նա։ Անդրադառնալով բյուջեի ուղերձին՝ Ֆարսյանը շեշտեց․

«Երջանիկ և դիմակայուն հասարակության ձևավորումը մեկ տարվա գործ չէ և բյուջեով չի որոշվում։ Երջանիկ հասարակությունը այն է, որը կապում է իր ապագան իր երկրի հետ, չի արտագաղթում և պատրաստ է սեփական ուժերով դիմակայել թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին»։ Մանրամասները՝ տեսանյութում։