Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի միակ հատվածը, որն ունի տրանզիտային ներուժ, աշխարհաքաղաքական կշիռ, տրվում է ԱՄՆ-ին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից շահել են ԱՄՆ-ն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը մնացել է առանց ձեռքբերումների։

Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը ստացել է վերահսկողություն ապագա միջանցքի և Հայաստան–Իրան սահմանի նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում։

«Հայաստանը ստացել է զրո արդյունք և միայն պրոբլեմներ։ Փաշինյանը ստացել է Թրամփի ստորագրությամբ լուսանկար և իրավական ուժ չունեցող փաստաթուղթ՝ ժողովրդին կրկին խաբելու համար», — ասաց նա։

Քոչարյանը նաև անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նշելով, որ Հայաստանի տարածքի տրանզիտային ներուժ ունեցող հատվածը փաստացի հանձնվել է ԱՄՆ-ին․
«Ամոթ է՝ երկրի ամենագրավիչ հատվածը հանձնել եք, փոխարենը ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում», — ընդգծեց նախկին նախագահը։