Սկանդալ Սպերցյանի անվան շուրջ. հայ կիսապաշտպանին կարող են որակազրկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷդուարդ Սպերցյանը՝ ռասիզմի մեղադրանքի մասին․ «Պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը»
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը արձագանքել է ռասիզմի մեղադրանքներին՝ հայտնելով, որ պատրաստ է ապացուցել իր իրավացիությունը։
ՌՊԼ-ի «Ախմատի» հետ խաղում Իբրահիմ Նդոնգը հեռացվել էր՝ Սպերցյանի դեմքին հարվածելու համար։ Ըստ սենեգալցու՝ «Կրասնոդարի» ավագն իրեն ասել է․ «Բերանդ փակիր, սև կեղտ»։
Սպերցյանը իր Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Ես նման բան չեմ ասել։ Կարող եք ստուգել տեսագրությունները, կարդալ շրթունքների շարժումներով, անգամ պոլիգրաֆ անցկացնել։ Ես վստահ եմ իմ խոսքերի վրա։ Ծնողներս ինձ ճիշտ են դաստիարակել, և ես երբեք նման բան թույլ չեմ տա»։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ եթե մեղադրանքը հաստատվեր, ֆուտբոլիստին կարող էր սպասել մինչև 10 խաղով որակազրկում։
Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։