Բացել լրահոսը Փակել լրահոսը
558097189_1281627840432765_8264411749573060214_n
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն ներկայացրել է բնապահպանական կառավարման, տեխնոլոգիական անվտանգության և արդիականացման ուղղությամբ ընկերությունում ներդրվող նոր համակարգերը

2025 թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կայացած աշխատաժողովին ԶՊՄԿ-ն ներկայացրել է բնապահպանական կառավարման, տեխնոլոգիական անվտանգության և արդիականացման ուղղությամբ ընկերությունում ներդրվող նոր համակարգերը։
 
«Հանքարդյունաբերական գործընթացների գլոբալ առաջընթացը» թեմայով աշխատաժողովը իրականացվում էր ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի, Կանադայում հիմնադրված Հայկական միջազգային հանքարդյունաբերության և մետալուրգիայի միության (AIMMS), Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի և Կանադայի դեսպանության համագործակցությամբ։
 
Ոլորտի մասնագետների համար սա հնարավորություն էր քննարկելու մետաղական հանքարդյունաբերության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու նորարարական ուղիները։
 
ԶՊՄԿ-ի ջրային ռեսուրսների բաժնի ղեկավար Արմենակ Սահակյանը ներկայացրեց հիդրոցիկլոնավորման տեխնոլոգիայի կիրառմամբ պոչամբարների կառավարման արդի մոտեցումները, որոնք նվազեցնում են ծախսերը, խթանում թափոնների վերօգտագործումը և ապահովում միջազգային ICOLD և GISTM ստանդարտներին համապատասխան անվտանգություն։
 
Զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Արարատ Մկրտումյանը խոսեց նյութերի տեղափոխման նորարարական տեխնոլոգիաներից (IPCC, RopeCon, Railveyor), որոնք նպաստում են էներգախնայողությանը, շահագործման ծախսերի կրճատմանը և արտադրողականության աճին՝ միաժամանակ նվազեցնելով CO₂-ի արտանետումները և ապահովելով ավելի անվտանգ աշխատանքային միջավայր։