Սոլովյովի վիլլան բռնագրավելու առաջարկ ԵԽԽՎ-ում
Աջակցիր «Ա1+»-ինՆվազագույնը 26 ուկրաինացի լրագրող (մեդիա աշխատող) ռուսական գերության մեջ է։ Այսօր ԵԽԽՎ-ն քննարկում էր՝ ինչպես ուժեղացնել ջանքերը՝ նրանց ազատելու համար։
Քննարկման ժամանակ Օլեքսեյ Գոնչարենկոն (Ուկրաինա) դիմեց Իտալիայի եւ Իսպանիայի գործընկերներին։
«Կոմո լճի ափին ռուսական քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի շքեղ վիլլան է: Անատոլի Շարիյի շքեղ վիլլան Բարսելոնայի մոտ, Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում:
Ես ուզում եմ ասել ձեզ՝ ժամանակն է բռնագրավել այդ շքեղ վիլլաները և դրանք ստի վիլլաներից դարձնել ճշմարտության իսկական տներ: Դարձնել դրանք ամբողջ աշխարհի ազատ լրագրողների բնակավայրեր»։
«Եվ պարզապես նայեք այս վիլլաներին: Իսկապե՞ս ուզում ենք ապրել այնպիսի աշխարհում, որտեղ ստի համար ստանում են միլիոններ, իսկ ճշմարտության համար վճարում են մահով կամ բանտում խոշտանգմամբ:
Եվ մինչ ուկրաինացի լրագրողները խոշտանգվում են ռուսական բանտերում, ռուսական քարոզիչները, ինչպիսին Քսենիա Սոբչակն է, գինի են խմում Փարիզի ռեստորաններում և նորից քարոզչություն են նկարում: Մենք պետք է դա դադարեցնենք հնարավորինս շուտ»,- հայտարարեց նա: