Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Նժար» սահմանադրական շարժումը ներկայացնում է վարչապետի իր թեկնածուին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով ավելի քան 25 տարի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և հանդիսանում է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիրներից, առաջադրվում է շարժման վարչապետի թեկնածու։

Շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովի խոսքով՝ Կարապետյանցը իր ողջ գործունեությամբ ապացուցել է օրենքի և իրավունքի նկատմամբ իր հետևողական վերաբերմունքը։ Գարեգին Միսկարյանն էլ ընդգծել է, որ նա քառորդ դար շարունակ հավատարիմ է մնացել արժեքներին և կարողացել է դիմակայել համակարգային ճնշումներին։

Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ մոտ մեկուկես ամսվա ընթացքում կներկայացնեն կառավարական թիմը՝ ներկայացնելով երկրի զարգացման իրենց տեսլականը։