Բացել լրահոսը Փակել լրահոսը
90980964_0_0_1601_901_600x0_80_0_0_94572c9cdbc776622c2de3bc53bafa04
A A
Քաղաքականություն

Սոմալիում անգամ Կարապետյանի գործին համարժեք ապօրինություններով դեպք չի եղել. պաշտպան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը քննչական մարմիններին մեղադրում է բացարձակ անգործության մեջ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում
 
Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է:
 
2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում Գլխավոր դատախազին):
 
Հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում:
 
Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն, բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով՝ ֆեյսբուքյան արդարադատությունը:
 
Քանիցս պնդում էի կատարել ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Ս. Կարապետյանի գործին նման, կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել 🤦‍♂️: Հետևաբար այս գործով ժողովրդավարական արժեքների Հայաստանում պարզապես խոսելու, թե իրականում կյանքում լինելու ստուգման ամենապարզ բանաձևն է: