A
A
Պայթյուն Երևանում գտնվող կարի արտադրամասում․ 3 քաղաքացի հոսպիտալացվել է
Աջակցիր «Ա1+»-ինՊայթյուն արտադրամասում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։
Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։