Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետական ինստիտուտներում կադրային լճացում կլինի,եթե պետությունը չաջակցի երիտասարդներին․Շ․ Մանուկյանց (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը վստահ է՝ աշխատաշուկայի խնդիր ունենք՝ ուսանողները իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել չեն կարողանում կամ ուսման վարձավճարը տալու համար հավելյալ աշխատանքի են տեղավորվում։

«Պետությունը պետք է իրականացնի ծրագրեր, որտեղ ուսանողը համակարգային առումով դրսեւորի իրեն։ Մենք կմշակենք ծրագրեր, որտեղ ուսանողը կկարողանա իրեն ներկայացնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պետության վաղվա «երեսը» ուսանողն է։

«Առանց այսպիսի ծրագրերի պետական ինստիտուտներում կադրային մեծ լճացում կլինի»,- ասաց նա։