Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի զանգվածային հարվածները Ուկրաինային՝ զոհեր Կիևում (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 27-ին Ռուսաստանը շուրջ 12 ժամ հարձակվել է խաղաղ բնակավայրերի վրա՝ կիրառելով մոտ 500 անօդաչու սարք և ավելի քան 40 հրթիռ։ Թիրախավորվել են Կիևը, Զապորոժիեն, Խմելնիցկին, Սումին, Նիկոլաևը, Չեռնիգովը և Օդեսան։ Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ, վիրավորվել առնվազն 40 մարդ։ Հարվածներից վնասվել է նաև Սրտաբանության ինստիտուտի շենքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ և ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ։