A
A
«Համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովի շրջանակում ընթանում է «Ատոմ» ցուցահանդեսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎլադիմիր Պուտինը և Գլոբալ ատոմային ֆորումի մասնակից արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարները այցելել են «Ատոմ» թանգարան։
Ռուսաստանի նախագահի հետ միասին ցուցադրությանը ծանոթացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Խլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Իրանի փոխնախագահը՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Էքսկուրսիան թանգարանում անցկացրել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։