Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-25_11-38-06
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։
 
Զրուցակիցներն, անդրադառնալով Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանն, ընդգծել են, որ այն ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում փոխգործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակներում։ 
 
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։ 
 
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։