Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-25_10-29-31
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ 
 
Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով  մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։
 
Անդրադարձ է կատարվել նաև  ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի: