Բացել լրահոսը Փակել լրահոսը
553221473_1211394847682405_5524208563817376439_n
A A
Պաշտոնական

ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն
այցելել է Շիրակի մարզ:
 
 
✅Ծառայության պետը Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին է ներկայացրել վարչության Գյումրու տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ռուշանյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Շիրակի մարզի Ախուրյան համայքի ղեկավար Զավեն Մանուկյանը:
 
✅Կիրակոսյանը, շնորհավորելով Ռուշանյանին նշանակման կապակցությամբ, վստահություն է հայտնել,
որ նրա՝ իրավապահ համակարգում ունեցած աշխատանքային փորձը նպաստելու է ծառայության մարզային վարչության գործունեության կատարելագործմանն ու լավարկմանը:
 
✅Ռուշանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն այս պատասխանատու աշխատանքը վստահելու համար և հավաստիացրել, որ պատրաստ է անել առավելագույնը տեսանելի դրական արդյունք ցույց տալու համար:
«Մենք այս մարզում ունենք համախմբված թիմ, համատեղ ուժերով ամեն ինչ պետք է անեք, բարձր արդյունքի հասնելու համար, պետությանը հավուր պատշաճի ծառայելու և ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսանազմազանություն փոխանցելու համար»,-նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ չի հանդուրժելու կոռուպցիոն որևէ դրսևորում, որը կարող է խաթարել ծառայության պատշաճ գործեունեությունը:
 
✅Հանդիպման ընթացքում ներկաները ներկայացրել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները: