A
A
Սևան քաղաքում կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։