Բացել լրահոսը Փակել լրահոսը
d3c29c94fa1d6adf67b7b32f605350db_1758693317
A A
Հասարակություն

Բախվել են թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mercedes»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ներսես Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեշկռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հենց նրանք էլ իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար ավտոբուսում ուղևորներ չեն եղել. այն դիսպետչերական կետից դուրս էր եկել երթուղի և սպասարկում էր Ծարավ Աղբյուրից մինչև Ջրաշեն: