Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20250919_090921
A A
Պաշտոնական

Խանջյան գյուղում հայտնաբերված լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։
 
 Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «Լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։
 
Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։
 
 Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։