A
A
Տիգրան Ավինյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է քաղաքապետ Կախա Կալաձեի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․
Երևանի գործընկեր քաղաք Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա գործընկերոջս՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Մեր ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության մեր երկու մայրաքաղաքների միջև։
Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին։