A
A
Զերծ մնացեք Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․
Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵՔ:
Իրականում այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:
Արդյունքում մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:
Հիշեք՝