Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը մասնակցել է ՀՀ անկախության օրվա առթիվ Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում՝ China World հյուրանոցի հանդիսավոր սրահում, մասնակցեց ՀՀանկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որը կազմակերպվել էրՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպանության կողմից։
 
Մինչ միջոցառման մեկնարկը, տիկին Հակոբյանին ողջունեցին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Լյու Բինը, ում հետ տեղիունեցավ կարճատև ջերմ զրույց և լուսանկարման պաշտոնական արարողություն։
 
Միջոցառումն ազդարարվեց Հայաստանի և Չինաստանի պետական օրհներգների կատարմամբ, որին հաջորդեցին պաշտոնական ելույթները։ Դեսպան Վահե Գևորգյանը, իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց.
 
«Մենք հավատում ենք, որ առաջիկա տարիները նոր հնարավորություններ կբերեն ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար՝ համապատասխանաբար Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շրջանակում, ինչպես նշված է մեր երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։»
 
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը՝ անդրադառնալով հայ-չինական համագործակցության զարգացման հեռանկարներին։
 
Երեկոն շարունակվեց բաժակաճառով՝ ի պատիվ երկու բարեկամ երկրների, և երաժշտական կատարումներով՝ Արամ Խաչատրյանի անվան պատանեկան երաժշտական մրցույթի հաղթողներիմասնակցությամբ։
 
Երեկոն եզրափակվեց տոնական ընդունելությամբ, որին մասնակցում էին տեղական ու միջազգային հյուրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ։