Բացել լրահոսը Փակել լրահոսը
550430077_1111189011103693_1363712221000456492_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս ​​Պերեստրելլոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ ու մասնավորապես անդրադարձել Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին։

ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերն ու ապաշրջափակման արդյունքում ստեղծվելիք տնտեսական լայն հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։