A
A
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը (նախնական տվյալներով) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքների նախնական էլեկտրոնային հաշվարկը:
Կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում կայացած քվեարկությաննախնական էլեկտրոնային հաշվարկներով՝ վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով:
Էլեկտրոնային նախնական հաշվարկից հետո իրականացվելու է նաև քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ:
24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե 24 ժամվա ընթացքում լինի բողոքարկում,ապա վերջնական արդյունքը կհայտարարվի բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո:
Իսկ, եթե բողոքարկում չլինի, ապա կիրականացվի նաև ձեռքով հաշվարկ, և դա կլինի վերջնական արդյունքը: