A
A
Դուբայի օդանավակայանում գործարկվել է անհպում անձնագրային հսկողություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայի օդանավակայանում մեկնող ուղևորները այլևս չեն անցնում սովորական անձնագրային հսկողություն․ այն փոխարինվել է կենսաչափական «խելացի թունելով»։
Ուղևորները պարզապես քայլում են միջանցքով, որտեղ համակարգը ինքնաբերաբար ճանաչում է նրանց դեմքի ու աչքերի սկանավորման միջոցով։
Նորարարությունը հնարավորություն է տալիս խուսափել հերթերից և զգալիորեն խնայել ժամանակ։