A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: