A
A
Փակ է լինելու Նուբարաշենի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:
Քաղաքապետարանից հայցել են քաղաքացիների ներողամտությունը: