Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչու են կրճատվելու պաշտպանական ծախսերը․ հարց Փաշինյանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում պարզաբանել է, թե ինչու 2026-ի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացում, հնարավոր է, չլինի։

«Իրադրությունն ամբողջությամբ ընկալելու համար պետք է արձանագրենք, որ 2025-ին, 2024 թվականի բյուջեի համեմատ, պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է գրանցվել։ Սա պայմանավորված է եղել որոշակի հրատապ կարիքներով»,- հայտարարել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, գրանցվել է պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և դրանց մի մասն ուղղվել է ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը։

«Այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը և որոնք մենք պետք է մարենք 2030 կամ 2035 թվականներին, հարմար ենք գտել մարել՝ հետագա պարտքային բեռը նվազեցնելու համար»,–ասել է նա։

Նրա խոսքով, եթե 2025թ. 115 մլրդ դրամի «կտրուկ, անհամաչափ աճը» չլիներ, կլիներ բնականոն աճ։

«Այն, որ 2026թ.՝ 2025թ. համեմատ, չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նախատեսվում է նվազում, կապված է առաջին հերթին դրա հետ»,- ասել է նա։