Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captur222e
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտում գտնվող Արցախի ԱԳՆ շենքը

Սեպտեմբերի 2–ին ադրբեջանցիները Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Արտաքին հարաբերությունների նախարարության շենքի քանդման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ապամոնտաժման օրը պատահական չի ընտրվել՝ սեպտեմբերի 2–ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է։

«Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը խորհրդանշական է Ադրբեջանի համար, քանի որ սեպտեմբերի 2-ը նախկինում նշվել է որպես անջատողական կառույցի հռչակման տարեդարձ»,–գրում է Media.az-ը։

Նշվում է, որ այդ շենքում անցկացվել են հանդիպումներ հայամետ արտասահմանյան քաղաքական գործիչների հետ, «ապօրինի կերպով տրվել են մուտքի վիզաներ և տրամադրվել են ոչ լեգիտիմ լրագրողական հավատարմագրեր օտարերկրյա լրատվամիջոցների համար»։

«Նույն շենքում հնչել են սադրիչ հայտարարություններ Դավիթ Բաբայանի և այլոց կողմից, ովքեր այժմ գտնվում են քննության տակ Բաքվում։ Մասնավորապես, Բաբայանն ասել է, որ «Ադրբեջանի դրոշը Ղարաբաղում կարող է հայտնվել միայն դեսպանություն բացվելու դեպքում»։

Այսպիսով, ապամոնտաժման մեկնարկի ընտրությունը հենց սեպտեմբերի 2-ին ոչ միայն քաղաքական, այլև սիմվոլիկ նշանակություն ունի»,–ասվում է հրապարակման մեջ։

ԱԳՆ շենքի տեղում ադրբեջանցիները մտադիր են «ճարտարապետության և քաղաքաշինական վարչության» շենք կառուցել։