Բացել լրահոսը Փակել լրահոսը
-EugeneSergeev-Fotobank-Lori-_1_
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում ու Բեյրութի և Արգիշտիի փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի հետևանքով կտեղափոխվի Արգիշտիի փողոցի «կանգ» գիծը և փողոցը հատող հետիոտնի համար նախատեսված անցումը:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի. շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ «BUS» գրությամբ