Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պապոյան
A A
Պաշտոնական

ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացնում է․

Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։
 
Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը։
 
Իմիջիայլոց վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ։