Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին. Ermenihaber
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանի Բաթըայազ թաղամասում գտնվող ավելի քան մեկ դար առաջ կառուցված և այդպես էլ շինավարտին չհասած հայկական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, գրում է Ermenihaber.am-ը։
1918-ին սկսված շինարարությունը տարբեր պատճառներով երկու անգամ կիսատ է մնացել, նշվում է սակայն, որ անգամ այս վիճակում եկեղեցին իր հզոր ճարտարապետական լուծումներով տպավորում է այցելուներին։
Զուգահեռ նշվում է, որ այն արդեն դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Մասնագետների կարծիքով՝ համապարփակ վերականգնման դեպքում եկեղեցին կարող է վերածվել Հաթայի զբոսաշրջության նոր կենտրոնի։ Տեղացիների համոզմամբ՝ այդ քայլը ոչ միայն կպահպանի տարածաշրջանի բազմաշերտ պատմամշակույթի արժեքավոր մասը, այլև տնտեսական նոր հնարավորություններ կտա։
Համայնքի կարծիքով՝ Բաթըայազի հայկական եկեղեցին պետք է պահպանվի որպես անցյալի համատեղ կյանքի խորհրդանիշ և փոխանցվի ապագա սերունդներին։
