Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներ, Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության գործընթացը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կարևորում է համագործակցության զարգացումը Ֆրանսիայի հետ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ տարբեր ոլորտներում, հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում, հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
Երկու առաջնորդները համաձայնել են մտքեր փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկված հարցերի մանրամասների վերաբերյալ։
Ֆրանիսական պաշտոնական աղբյուրների համաձայն էլ՝ Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավաների հանդիպումը։